Ավագ դպրոցներում կանցկացվեն բաց դասեր՝ ցեղասպանությունների դատապարտման վերաբերյալ
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության ավագ դպրոցներում կիրականացվեն բաց դասեր` նվիրված Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններին: Այս մասին ասել է կրթության և գիտության նախարար Արմեն ԱշոտյանըՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմի հետ հանդիպմանը:
Նախարարն ընդգծել է, որ ինքը ևս կվարի բաց դաս, որի ընթացքում կանդրադառնա նաև Հոլոքոստին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությանը, որը, ըստ նախարարի, վերջին շրջանում համալրվել է ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ վավերագրություններով ու փաստաթղթերով:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է կրթության և գիտության ոլորտում հայ-իսրայելական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նշել է, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը հիմնականում միջբուհական հարթությունում է:
Քննարկվել է նաև գիտահետազոտական ոլորտում համագործակցության ընդլայնումը: Նախարարը, մասնավորապես, նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության զարգացման հարցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները