Անելու ենք ամեն ինչ, որ Մինսկի խումբը ԼՂՀ իշխանություններին ներառի բանակցությունների գործընթացում. ԵԽ պատգամավոր
«Մենք ցանկանում ենք պաշտպանել այնպիսի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որոնք եվրոպական ժողովուրդներ են համարվում, եթե անգամ ԵՄ անդամ չեն հանդիսանում: Այդպիսին է ԼՂՀ իրավիճակը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին:
«Մենք հարաբերությւոններ ենք հաստատել Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ, մեր հանդիպումները զարգացրել ենք: Կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանին բազմիցս հանդիպելուց հետո՝ որոշել ենք համաձայնություն տալ Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամակցությանը մեր ալյանսին՝ որպես ասոցացված անդամ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ապրիլի 17-ին դարձել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ:
Եվրոպական ազատ դաշինքի նախագահի խոսքերով, այդ անդամակցումը ստացել է փաստաթղթի տեսք, որն ընդհանուր դեկլարացիա է, նրանք այն ցանկացել են հանրայանցնել և ստորագրել հենց Ստեփանակերտում:
Նա նաև նշեց, ոչ Եվրոպական ազատ դաշինքի մեջ են մտնում 13 քաղաքական կուսակցություն, որոնք. ճանաչված են Եվորպական խորհրդարանի կողմից և ներկայացված են ԵՄ 17 երկրներում:
Ֆրանսուա Ալֆոնսին նկատեց, որ այս համաձայնագիրը ենթադրում է քաղաքական համագործակցություն. «Դա վերաբելելու է Եվրապական խորհրդարանի 12 պատգամավորիներին, որոնցից մեկը Ջորդի Սեբաստիան է: Եվրոպական խորհրդարանում նա լինելու է Լեռնային Ղարաբաղի ձայնը, որպեսզի ԼՂՀ բնակիչների ինքնորոշման իրավունքը վերջնականապես ընդունվի: Մենք հուսով ենք, որ կարող ենք նպաստել ԼՂՀ և Ադրբեջանի միջև եղած կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Մենք ասում ենք Բաքվի կառավարությանը, որ պետք է հարգել ժողովրդավարությունը»:
Հանդիպմանը ներկա Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սեբաստիան էլ նշեց, որ ԵԽ-ն խստորեն դատապարտել է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը և դրան հասնելու համար ծանր աշխատանք է կատարվել ալյանսի կողմից. «Այսօր կարող ենք ասել, որ ԵԽ-ում ներառված է հայկական հարցը»:
Անդրադառնալով ԼՂ հարցին ԵԽ պատգամավորը ասաց. «Այսօր կա ուղղակի կապ ԼՂՀ ժողովրդի և ԵԽ-ի միջև, և մենք կարող ենք հանդիսանալ ուղղակի ձայնը ԼՂՀ ժողովրդի: Մենք կարող ենք այդ հարցով դիմել ԵԽ բոլոր ներկայացուցիչներին: Մենք դա արել ենք նաև նախորդ տարի ուղղաթիռի կործանման հարցով»:
Մինսկի խմբի գործունեության մասին խոսելիս՝ նա նկատեց. «Մենք անելու ենք ամեն ինչ, որ Մինսկի խումբը ԼՂՀ իշխանություններին ընդունի որպես հակամարտության լիիրավ անդամ և ներառի բանակցությունների գործընթացում»:
Ամփոփելով հանդիպումը՝ բանախոսները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ անելու են ամեն ինչ, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը լուծվի:
Նախորդող հրապարակում՝
Եվրոպական ազատ դաշինքը պայքարում է նույն գաղափարների համար, ինչին ձգտում է Արցախը. Ֆրանսուա Ալֆոնսի
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան