Փորձագետ. Ադրբեջանցի հաքքերները սկսել են յուրահատուկ հարձակումներ անել (Տեսանյութ)
Թուրք հաքքերներն այժմ ակտիվ չեն, ապրիլի 24-ից հետո նրանց ակտիվությունը նվազել է: Ի տարբերություն թուրքերի, ակտիվ են ադրբեջանցի հաքքերները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ադրբեջանցի հաքքերները վերջին շրջանում յուրահատուկ հարձակումներ են անում՝ կոտրում են օգտատերերի ռաութեր մոդեմները:
«Այդ սարքերն ունեն ծրագրային ապահովում, որը չի թարմացվում, իսկ հին տարբերակները խոցելի են, շատ հեշտ կոտրվում են: Այդպես հաքքերները կարողանում են ներթափանցել ու դառնալ քո ռաութերի ադմինը»,-ասաց մասնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: