Տարհանումների մասին լուրերը «Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում են. ՊՆ
«Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթ ունի, իր մեջ պարունակում է պետության գրեթե բոլոր համապատասխան կառույցների ներդաշնակ համաչափ աշխատանքը պատերազմական գործողություների ժամանակ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Ա. Հովհաննիսյանն մեկնաբանեց նաև նախօրեից շրջանառվող լուրերը սահմանամերձ շրջաններում տարհանումների մասին. «Տարհանումները զորավարժությունների շրջանակում են: Տավուշի մարզում կազմակերպվելու է համապատասխան մեծ ուսումնական բազա, տեղադրվելու են մահճակալներ, պատրաստվելու են տարհանման տեղեր: Այսինքն, եթե պատերազմ լինի, ինչպես են մարդկանց տարհանելու: Այլ վայրերում նույնպես պատրաստվելու են տարհանման տեղեր»:
Նախորդող հրապարակումներ՝
Լայնածավալ մարտական գործողությունների հստակ նախանշաններ չկան. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան