ԱՄՆ Կոնգրեսականները՝ Արցախի անկախության տոնի առթիվ
Արցախի անկախության 24-րդ տարեդարձի կապակցության ԱՄՆ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը և Ֆրենկ Փալոնեն շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Կոնգրեսականներն իրենց ուղերձում մասնավորապես նշում են, որ շնորհավորում են Բակո Սահակյանին և Արցախի ժողովդրին` անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ:
«1991թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացումը ճանապարհ բացեց դեպի ազատություն և ժողովրդավարություն և Ձեր ժողովուրդը շարունակում է իր նվիրվածությունը ցուցադրել համամարդկային այս արժեքներին:
Վերջերս կայացած ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին Ձեր հանձնառությունը` ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության հանդեպ: Հուսով ենք, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը կգտնի իր լուծումը և մենք ողջունում ենք տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր հանձնառությունը:
Մենք շարունակու ենք աջակցել Ձեր պետության ջանքերին` ուղղված իր միջազգային ճանաչմանը և սպասում ենք այն օրվան, երբ այն ազգերի համայնքում կզբաղեցնի իր վաստակած տեղը»,- եզրափակում են կոնգրեսականները: