Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Ճարտարապետների միությունում
Հայաստանի Ճարտարապետների միությունում այսօր բացվելու է ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Panorama.am-ին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ներկայացվելու է մոտ 20 կտավ, 2-3 քանդակ, որոնք գտնվում են հենց միությունում: Նա նշեց, որ ցուցահանդեսը կշարունակվի երկու շաբաթ: Մուտքն ազատ է։
ՀՀ և ՌԴ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը ժամանակակից հայկական մոնումենտալ քանդակագործության
նշանավոր ներկայացուցիչներից է: Ստեղծագործել է նաև հաստոցային գեղանկարչության ու գրաֆիկայի բնագավառներում:
Արժեքավոր են նաև նրա ստեղծած շուրջ 30 (այդ թվում՝ ճարտարապետ Կարո Հալաբյանի) մահարձանները Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը: 1944 թ-ից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: