Birkin պայուսակները կանվանափոխվեն կոկորդիլոսների հետ կապված սկանդալից հետո
Hermes նորաձևության տան ներկայացուցիչները կաշվից պատրաստված Birkin պայուսակի համար սկսել են նոր անուն փնտրել, որը ստեղծել են ի պատիվ դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկին: Դա պահանջել է հենց դերասանուհին այն բանից հետո, երբ այդ բրենդը սկսեց մեղադրվել կենդանիների նկատմամբ դաժան վարվելու մեջ: Այս մասին գրում է KP.ru-ն:
Բանն այն է, որ այս ամռանը «Կենդանիների հետ վերաբերվելու էթիկայի կողմանկից» ՀԿ ակտիվիստների խումբը հետազոտություն անցկացրեց և պարզեց, թե ինչ է կատարվում Hermes-ի կոկորդիլոսի կաշվի ֆերմաներում:
Կազմակերպության տվյալներով՝ կենդանիներին այնտեղ գցում են հորերի մեջ և դաժանաբար մորթում: The Guardian-ը գրում է, որ մեկ պայուսակի համար պահանջվում է երկուսից-երեք կենադանու կաշի: