Երբ հակառակորդը չի կարողանում մեր զինվորներին համարժեք պատասխան տալ, զենք է կիրառում անպաշտպան բնակիչների հանդեպ. Մ.Հակոբյան
Իրավիճակն առաջնագծում ամբողջությամբ վերահսկվում է և առաջապահ ստորաբաժանումները համարժեք պատասխաններով կարողանում են կասեցնել հակառակորդի ոտնձգություները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Պատասխանելով հարցին, թե վերջին օրերին հակառակորդի գործողություների հետևանքով քաղաքացիական հինգ անձ է վիրավորվել, ինչո՞վ է պայմանավորված հենց խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերվող ագրեսիվությունը, գեներալ-լեյտենանտն ասաց. «Հակառակորդի նման պահվածքը զարմանք չի առաջացնում: Հիմնական պատճառն այն է, որ երբ հակառակորդը չի կարողանում առաջին գծում մեր զինվորներին համարժեք պատասխան տալ, իր զայրույթը, մուռը հանել զինվորներից, սկսում է զենք կիրառել անպաշտպան բնակիչների հանդեպ: Առաջին գծում զինվորականների համար իրար հետ կռվելը, հաղթելն ու պարտվելը պատվի հարց է: Երբ այդպես չեն կարողանում իրենց պատիվը պահել, զայրացած սկսում են խաղաղ բնակչության վրա կրակել: Մենք էլ ունենք դրա հնարավորությունը՝ պատճառելով մեծ կորուստներ, բայց մեզ համար դա ինքնանպատակ չէ: Զինված ուժերը դրա համար ստեղծված չեն, այլ խաղաղ բնակչությանը պատսպարելու համար»:
Նախորդող հրապարակումներ՝
ՊՆ խոսնակ. Ադրբեջանն ավելի լավ է մտածի լցված դիարանների մասին
ՀՀ-ում անցկացվող զորավարժություններն ու սահմանային լարվածությունն իրար հետ կապ չունեն. Մ. Հակոբյան
Ա. Հովհաննիսյան. Ոչ մի սադրանք անպատասխան չի մնալու
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով թուրքական արտադրության հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ (լուսանկարներ)
Հակառակորդի կրակահերթից Ներքին Կարմիրաղբյուրում քաղաքացու գույքը հրկիզվել է
Հարուցվել է քրգործ՝ Կոթիի բնակիչների` հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ
Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանվելու գործով հարուցվել է քրեական գործ
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները