Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Եվ չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նախորդող հրապարակումներ՝
Լայնածավալ մարտական գործողությունների հստակ նախանշաններ չկան. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է