«Կանչե՛ք ոստիկաններին». Միասեռական ամուսնության մասին հայտարարությունը ԱԺ-ում իրարանցում առաջացրեց
Երբևէ եթե Հայաստանում միասեռական ամուսնություն գրանցվի, ապա դա կհամարվի հակաօրինական: Մեր Սահմանադրությունը դա արգելում է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:` պատասխանելով լսումներին մասնակիցներից մի քանի հարցադրումներին:
«Ինչպես ուզում եք, հասկացեք: Միասեռ ամուսնությունները Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված դրույթներով ընտանիք չեն համարվում, իրենք չեն կարող դիտարկվել որպես ընտանիք, չեն կարող գտնվել պետության հոգածության ներքո, չեն կարող համարվել որպես հասարկության բնականոն բջիջ», -հայտարարեց Թովմասյանը:
ԱԺ դահլիճում նստած հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, որը նիստը վարողների համար անծանոթ էր, քանի որ փորձում էին հասկանալ` ով է, հայտարարեց, որ Սահմանադրության նախագծի անգլերեն տարբերակում այլ բան է գրված, որը թույլատրում է այդտեսակ ամուսնությունը:
Նիստը վարող ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը փորձեց հանգստացնել վրդովված ելույթ ունեցողին` ասելով, որ կարևորը նախագծի վերջնական տարբերակն է, որտեղ նման բան չկա:
Միջամտեց Հրայր Թովմասյանը գրեթե գոռալով. «Երբ բարձր եք խոսում, չի նշանակում, թե ճիշտ եք խոսում: Իջեցրեք ձեր մատը: Եթե եկել եք այստեղ լսելու ու չհասկանալու, դա ձեր խնդիրն է»:
Այնուհետև շարունակելով թեման, Թովմասյանը պնդեց. «Հայաստանում ընտանիքը մեկ տղամարդու և կնոջ ամուսնությունն է: Սա է մեր ընկալումը ընտանիքի, սա է մեր մոտեցումը, ինչը ամրագրված է Սահմանադրության նախագծում»:
Սակայն դահլիճում նստած անձը չէր հանդարտվում և շարունակում էր բարձր խոսել, ինչը լցրեց Թովմասյանի համբերության բաժակը, և նա, դիմելով նիստը վարող Հովհաննես Սահակյանին, ասաց. «Կանչեք ոստիկաններին, հեռացրեք նրան այստեղից»:
Ոստիկաններ, սակայն, չկանչեցին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան