Փաշինյան. Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, մուրաբա պատրաստում
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Տավուշի սահմանամերձ գյուղերում է: Տեսածի մասին նա մի քանի տող գրառում է թողել ֆեյսբուքյան իր էջում.
«Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր և Ներքին Ծաղկավան: Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների:
Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում: Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը:
Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարեւելու:
Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են:)
Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սևքար»: