Արդարադատության նախարար կլինի Արփինե Հովհաննիսյանը
Հանրապետական կուսակցությունը քննարկել է և որոշվել է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մենք արդեն քննարկեցինք, Արփինե Հովհաննիսյանը նախագահի կողմից կնշանակվի որպես արդրադատության նախարար»,- ասաց Սահակյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացվել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը Արդարադատության նախարարի պաշտոնում: «Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասել էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակում`
ՀՀԿ ԳՄ նիստում Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը ներկայացվել է արդարադատության նախարարի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան