Սերգեյ Մինասյան. Մոսկվան հստակ ուղերձ է փոխանցել Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցի, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
-Ինչպե՞ս կգնահատեք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցը:
-Ամենայն հավանականությամբ առկա էին խնդիրեր, որոնք Մոսկվան և Բաքուն տարածշրջանային անվտանգության կոնտեքստում ցանկանում էին քննարկել: Երկկողմ քննարկման առարկա կարող է հանդիսանալ, օրինակ`ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչ նաև ՌԴ-ի ներգրավվածությունը տարածշրջանային գործընթացներում: Դրա հետ մեկտեղ ուշագրավ է, որ թե՛ այցի ընթացքում հնչեցված հայտարարությունները և թե՛ ռուսական մալուլում առկա տեղակտվական պատկերը խոսում են այն մասին, որ ռուսական կողմը փորձել է ադբեջանական կողմին փոխանցել հակամարտության հնարավոր էսկալացիայի հետ կապված իր անհանգստությունը:Կարծում եմ այս ուղերձը հերթական անգամ փոխանցվել է պաշտոնական Բաքվին:
-Այս տեսանկյունից ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի Բաքվում հնչեցված այն հայտարարությունը թե ժամանակն է ինտենսիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները:
-Իմ խորին համոզմամբ նմանատիպ հայտարարությունների պարագայում խոսքը գնում է ոչ թե բանակցային գործընթացում հնարավոր առաջխաղացումների մասին, որոնց հավանականությունը բավական փոքր է, այլ իրենից ներկայացնում է հրադադարի ռեժիմի պահպանմանը ուղղված հստակ ուղերձ:
-Մյուս կողմից` ԱՄՆ-ը նույնպես դրևորում է նախաձեռնողնականություն:Մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերին կհանդիպեն Նյու Յորքում և կքնարկեն 2015 թ. երկու երկրի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը:
-Ես չեմ կարծում որ նմանատիպ հարցերում որևէ լուրջ հակասություններ կան Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Ավելին` ԼՂ հիմնահարցը, մասնավորապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների բացառումը, ներկա արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին շարունակում է մնալ այլ եզակի հարցերից մեկը, որի շուրջ ՌԴ-ի ԱՄՆ-ի Ֆրանսիայի ինչպես նաև ԵՄ-ի մոտեցումները ընդհանուր առմամբ համընկնում են: Ինչ վերաբերում է Ուորլիքի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որևէ կերպ չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացքող խաղաղ բանակցային գործընթացի վրա, ապա ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգերը չեն կարող անտեսել ԼՂՀ-ում ավելի քան 25 տարվա ընթացքում միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման փաստը: Թեկուզ և չճանաչված երկրում տարբեր մակարդակի ընտրությունների առկայությունը արդեն իսկ անբեկանելի դրական իրողություն է Միացյալ նահանգների համար, որպես պետության և ԱՄՆ յուրաքանչյուր շարքային քաղաքացու համար: Ես չեմ բացառում նաև, որ այս հայտարարությունը որոշակի առումով կապված է նաև Ադրբեջանում մի շարք իրավապաշտպանների քաղաքական հետապանդման և դատապարտման հետ:
-Որքանո՞վ է, ըստ Ձեզ, այս ամենը կապված վերջին շրջանում շփման գծում գրանցված միջադեպերի հետ:
-Ես կարծում եմ, որ դա ավելի շատ կապված է Ադրբեջանի կողմից որդեգրված ցիկլիկ էսկալացիայի քաղաքականության հետ: Մտահոգիչը սակայն այն է, որ Ադրբեջանը սկսել է օգտագործել ականանետներ և ցածր տրամաչափի հրանոթներ: Կարծում եմ, հենց այս ամենի վրա պետք է իրենց ուշադրությունը սևեռեն միջազգային կառույցները: Մյուս կողմից` հայկական կողմին միկողմանի զիջումների դրդելու պաշտոնական Բաքվի այլ փորձերը որևէ արդյունք տալ չեն կարող և պարզապես մեծացնում են ադրբեջանական կողմի զոհերի թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան