ՀՀ-ում անցկացվող զորավարժություններն ու սահմանային լարվածությունն իրար հետ կապ չունեն. Մ. Հակոբյան
Հայաստանի տարածքում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ու սահմանին տիրող լարված իրավիճակը զուգադիպություն է, իրար հետ կապ չունեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ այս զորավարժությունները պլանմավորված էին դեռևս 2014 թվականի նոյեմբերին, թեման էլ հաստատված է եղել:
«Սահմանին իրավիճակը լարվել է ոչ թե այսօր, այլ վերջին երկու տարիներին լարվածության աստիճանը բարձրանում է»,- ասաց գեներալ-լեյտենանտը:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Նախորդող լուրեր՝
«Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ
Ա. Հովհաննիսյան. Ոչ մի սադրանք անպատասխան չի մնալու
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով թուրքական արտադրության հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ (լուսանկարներ)
Հակառակորդի կրակահերթից Ներքին Կարմիրաղբյուրում քաղաքացու գույքը հրկիզվել է
Հարուցվել է քրգործ՝ Կոթիի բնակիչների` հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ
Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանվելու գործով հարուցվել է քրեական գործ
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան