Մեծամասնությունն առանց ընդդիմության կարևոր հարց չի կարող լուծել. Շարմազանով
Սահմանադրության ներկայացված նախագծով փորձ է արվում Հայաստանում զարգացնել ժողովրդավարության ավանդույթները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Սահմանադրության նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Իշխանությունների տարանջատման սկզբունքին լրացվում է քաղաքական հավասարակշռության սկզբունքը: Մենք խորհրդարանական կառավարման համակարգում ավելացրել ենք ընդդիմության դերակատարությունը. ԱԺ փոխնախագահներից մեկը ընդդիմադիր է, հնարավորություն է տրվում քննիչ հանձնաժողովներ ստեղծել, այսինքն` մեծամասնությունն առանց ընդդիմության գործուն մասնակցության, առանց ընդդիմության հետ կոնսենսուսի չի կարող կարևոր հարց լուծել, կարևոր պաշտոնյայի ընտրել», -հայտարարեց Շարմազանովը:
Հարակից հրապարակում`
Լևոն Զուրաբյանը` ապագա «գենսեկի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում