Տաջիկստանում պաշտոնյային զրկել են աշխատանքից` երկրի օրերը վատ անցկացնելու համար
Տաջիկստանի նախագահը պաշտոնից հեռացրել է մշակույթի փոխնախարարին` Ռուսաստանում Տաջիկստանի մշակույթի օրերը վատ անցկացնելու համար: Այս մասին գրում ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով Տաջիկստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները:
«Վատ գովազդ է: Ռուսական քաղաքների բնակիչները ուղղակի չեն իմացել միջոցառումների մասին: Նախկինում մենք միշտ լիքը դահլիճներ ենք հավաքել»,-նշել է աղբյուրը:
Նա նշել է, որ Տաջիկստանի մշակույթի նախարարն ու Ռուսաստանում այդ երկրի դեսպանը նախագահի կողմից նկատողություն են ստացել վատ աշխատանքի համար:
Նշենք, որ Ռուսաստանում Տաջիկստանի օրեր անցկացվել են օգոստոսի 12-15-ը Մոսկվայում, Կալինինգրադում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում