Տավուշի թեմի առաջնորդ. Մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ չստուգված լուրեր չտարածել
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խնդրանքով դիմել է կայքերին` անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածելու խնդրանքով:
«Երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանպահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձ ոգով: Այսու նաև, մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել!!!
Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»,-գրել է Տավուշի թեմի առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները