Երեքամյա միգրանտ երեխայի հայրը կապրի Սիրիայում՝ երեխաների ու կնոջ գերեզմանի մոտ
Մահացած երեքամյա միգրանտ երեխայի հայրը, ում լուսանկարը ցնցել է ողջ աշխարհը, այլևս չի ուզում գաղթել: Նա կապրի Սիրիայում: Այս մասին գրում է BBC-ն:
Աբդուլա Քուրդին հրաժարվել է Կանադայի կառավարության առաջարկից: Նրա քույրերի խոսքով, նա մտադիր է ապրել Սիրիայում, կնոջ ու երկու երեխաների գերեզմանի մոտ: Նրանքց մարմինները երեկ տեղափոխվել են Սիրիա՝ հուղարկավորության համար:
Թուրքական Բոդրում լողափին խեղդված փոքրիկ տղայի՝ սոցկայքերում հայտնված լուսանկարները ցնցեցին եվրոպական հանրությանը, ստիպելով շատերին մտածել միգրանտների խնդրի մասին:
Մահացած փոքրիկը մեկն էր այն 12 հոգուց, ովքեր, Սիրիայից փախչելով, փորձել էին հասնել հունական Կոս կղզի: Մահացած փոքրիկը Սիրիայի Քոբանի քաղաքի երեքամյա բնակիչ էր, ում հնգամյա եղբայրը, նույնպես ըստ մամուլի հրապարակումների, նման դաժան մահով է մահացել:
Նշենք, որ վերջին օրերին եվրոպական երկրներում խորանում է միգրանտների և փախստականների ճգնաժամը:
Ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպայում գտնվող միգրանտներին: Նա առաջարկել է վերաբնակեցնել Ֆրանսիայի հեռավոր շրջաները, որոնք տեղացիների կողմից լքված են:
«Քանի դեռ Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամը խորանում է, այս նկարները վերջինը չեն լինի, որ կողողեն սոցիալական մեդիան կամ կհայտնվեն հեռուստացույցի էկրաններին կամ թերթերի առաջին էջին»,-հայտարարել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:
ԵՄ անդամ երկրներում փախստականների վիճակի վերաբերյալ կարդացեք՝
Շառլ Ազնավուրը կոչ է արել Եվրոպայում օգնել միգրանտներին
Քանի դեռ Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամը խորանում է, այս նկարները վերջինը չեն լինի»
Որպես կին ցավ և տառապանք ապրեցի. Սիրիացի փոքրիկի լուսանկարի հեղինակ
«The Guardian». «Սիրիացի խեղդված երեխայի նկարը ի ցույց է դնում միգրանտների սարսափելի վիճակը»