Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին (լուսանկարներ)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ նախարարը կլուծի ոլորտի առջև դրված խնդիրները, կիրականացնի կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները: Վարչապետը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ թիմային և նվիրված աշխատանքի շնորհիվ կլուծեն իրենց առջև դրված խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան