Հարավկորեական Lotte Group-ը մտադիր է վերահսկության տակ վերցնել Սամարայում կառուցվող հյուրանոցներից մեկը
Հարավկորեական Lotte Group չեբոլը (ֆինանսա-արդյունաբերական խմբի հարավկորեական տեսակ) մտադիր է իր վերահսկության տակ վերցնել Սամարայում կառուցվող հյուրանոցներից մեկը: Այն կառուցվում է 2018թ-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Դրանք ոչ թե ուղղակի ներդրումներ են, այլ մենք համագործակցել ենք հիմնական կապալառուի՝ ռուսական ընկերության հետ», - ասել է Lotte Hotels & Resorts-ի գլխավոր տնօրենը:
Նրա խոսքերով՝ շինարարության ավարտից հետո Lotte կստանձնի հյուրանոցի կառավարումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Lotte Group չեբոլը պատրաստ է Մոսկվայում 400-500 մլն դոլարով գնել «Ատրիում» առևտրի կենտրոնը:
Նշենք, որ Չեբոլը հիմնադրվել է 1967 թվականին Սեուլում որպես հրուշակեղենի գործարան, ներկայումս այն ներառում է մի խումբ ընկերություններ (Lotte Shopping Co, Lotte Real Estate, Lotte Ice Cream, Lotte Hotels & Resorts, Lotte Confectionery, Lotte Chilsung):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում