Հունգարիայից Ավստրիա միգրանտների հոսքը կարող է այսօր հասնել 10 հազարի
Շուրջ 4 հազար փախստականներ արդեն Հունգարիայից հատել են Ավստրիայի սահմանը: Ոստիկանության տվյալներով, մինչև օրվա վերջ նրանց թիվը կարող է հասնել 10 հազարի: Փոխանցում է «Deutsche Welle»-ն:
Ինչպես հաղորդվում է, փախստականներին Ավստրայի սահման են հասցրել ավտոբուսներով, մի զգալի մասն էլ չսպասելով ավտոբուսներին` սահան է հասել ոտքով: Ավստրիական կողմից փախստականներին դիմավորել են առաջին անհրաժեշտության սննադամթերքով և ջրի պաշարով:
Միաժամանակ նշվում է, որ այս պահին ևս մի քանի հազար փախստական է շարժվում դեպի Ավստրիա` այս անգամ արդեն գնացքներով: Նախատեսվում է, որ նրանց զգալի մասը Ավստրիայում հայտնվելուց հետո կհատի Գերմանիայի սահմանը` արդեն որպես հիմնական կացության երկիր:
Ավելի վաղ Գերմանիայի և Հունգարիայի կառավարությունների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել փախստականների տեղափոխումը և ընդունումը կազմակերպելու հարցի շուրջ, որքանով Հունգարիայի ղեկավարը խստորեն քննադատել էր Գերմանիային` շեշտելով, որ Եվրոպան պատուհասած փախստականները Գերմանիայի խնդիրն է և որ իրենք չունեն հնարավորություններ ընդունելու այդ միգրացիոն հոսքերը: