Կոմիտաս քառյակը`համանուն թանգարան-ինստիտուտում
Վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային քառյակը սեպտեմբերի 8-ին համերգային ծրագրով հանդես է գալու Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այս մասին տեղեկանում ենք մշակութային օջախի պաշտոնական կայքից:
Համերգի ընթացքում քառյակը կատարելու է Կոմիտասի, Լ.Չուշյանի, Ա. Ֆուկուդայի, Պ.Չայկովսկու ստեղծագործություններից:
Կոմիտաս քառյակը հանդիսանում է աշխարհի հնագույն գործող քառյակը: Հիմնադրվել է 1924թ.-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սարգիս Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե.Գուզիկով): Ստեղծման առաջին իսկ ամիսներից «Մոսկվայի Կոնսերվատորիայի առաջքաշվածների քառյակը» գրավել է ոչ միայն երաժշտասեր հասարակայնության, այլև մասնագետների ուշադրությունը:
1963թ.-ին Կոմիտաս քառյակը մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հետ միասին ԱՄՆ-ում 42 օրյա համերգային շրջագայությունից հետո ընդունվել է Սպիտակ Տանը նախագահ Ջոն Քեննեդու կողմից: Կոմիտաս քառյակը համագործակցել է Ս. Ռիխտերի, Ն. Դոռլիակի, Դմ. Շոստակովիչի, Մ. Ռոստրապովիչի, Իգումնովի, Վ. Զայսֆերտի, Մ. Բրունելոի և աշխարհահռչակ այլ երաժիշտների հետ: Արամ Խաչատրյանը բնութագրել է Կոմիտաս քառյակը որպես Հայաստանի երաժշտական արվեստի զարդ: Բազմաթիվ հայ և այլազգի կոմպոզիտորներ իրենց ստեղծագործությունները նվիրել են Կոմիտաս քառյակին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա