Արփինե Հովհաննիսյանին փոխարինող պատգամավորի հարցը ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, սեպտեմբերի 4-ին արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին փոխարինող պատգամավորի հարցը ԱԺ Հանրապետական խմբակցությունում դեռ չեն քննարկել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Հարցը դեռևս չի քննարկվել և կարծում եմ, որ երկուշաբթի, երեքշաբթի խմբակցությունում կքննարկենք ու կորոշվի», -ասաց Մելիքյանը:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության հաջորդ թեկնածուն «Եվրոպական Ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանն է:
Հանրապետական խմբակցությունում, Մելիքյանի խոսքով, դեռ չեն որոշել նաև, թե ովքեր են փոխարինելու ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին:
«Դեռ ոչ մի որոշակի բան չեմ կարող ասել, կքննարկենք առաջիկա շաբաթում, տեղյակ կլինեք», -հավելեց Մելիքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին