Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի արկածախնդիր գործելաոճը, որի հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով տարբեր, ներառյալ՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ հրադադարի կոպիտ խախտումները հերթական անգամ ապացուցում են, որ Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, նրանց կողմից առաջիկայում նախաձեռնած շփումները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով News.am-ի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում իրադրության սրումը:
«Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների խայտառակ իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության աճող քննադատությունը Բաքվի ռեժիմը փորձում է շեղել այս կարգի սադրիչ գործողություններով։
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի այս արկածախնդիր գործելաոճը, որի հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում, զգալի նյութական վնաս է հասցվում»,- հավելել է խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում