Մովսես Հակոբյան. Սահմանում լարվածությունը կգնա դեպի թուլացում
«Այն վիճակը, որ ստեղծվել է առաջին գծում, նորություն չէ զինված ուժերի համար: Առաջին գծում մեր ստորաբաժանումները լրիվ վերահսկում են իրավիճակը: Լարվածությունը կգնա դեպի թուլացում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սամանին տիրող լարված իրավիճակի մասին:
Նա նշեց, որ անցյալ տարվա հուլիս-օգոստոսին առաջին գծում վիճակն ավելի լարված էր, քան այս վերջին օրերին:
«Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով է իրավիճակը լարվում: Ցանկացած ժամանակ, երբ միջնորդները սկսում են ակտիվ աշխատել, կազմակերպել հանդիպումներ, Ադրբեջանը մշտապես փորձում է լարել իրավիճակը՝ նպատակ ունենալով շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, որ ստեղծված իրավիճակն իրենց չի բավարարում ու գործնական քայլեր կիրառեն ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ի օգուտ իրենց»:
Ըստ Մ. Հակոբյանի, զարմանալի չէ, որ հակառակորդը կիրառում է նաև Թուրքիայի կողմից տրամադրված զենք. «Մշտապես կիրառել են: Մենք տեղյակ ենք դրանից: Թուրքիան մեղքերը քավելու փոխարեն տարածաշրջանում սրում է իրավիճակը՝ փորձելով իր դերակատարումն ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում