«Շանթ -2015». «Փախստականների խնդիրելու լուծելու գործում ընդգրկված են հնարավորինս շատ գերատեսչություններ»
«Շանթ -2015» զորավարժությունների շրջանակում այսօր Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում վրանային ճամբար է բացվել՝ մտացածին երկրներից Հայաստան եկած ներգաղթյալների համար: Լրագրողների հետ զրույցում խաղաղապահ բրիգադից մայոր Էդգար Խալաթյանն ասաց, որ, ըստ զորավարժության սցենարի, վրանային պայմանները ոչ բարվոք վիճակում են, ներգաղթյալները բողոք են ներկայացնում պետության դեմ, որպեսզի պայմանները բարելավվեն:
«Նպատակն այն է, թե նման պայմաններում նախարարություններն ինչպես են կատարում իրենց գործունեությունը»,- նշեց նա:
Զորավարժության ընթացքում բեմադրվեց ամբոխի կառավարում սցենարը, երբ «ներգաղթյալներն» իրենց դժգոհությունն էին հայտնում պետական մարմիններին: Նրանց հետ հանդիպման էին եկել կառավարության անդամները:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության ապստանի հարցերով բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանն ասաց, որ կազմվել է միջոցառումների պլան, նախատեսված է պետական բոլոր իրավասու մարմինների կոնկրետ գործողություններ, թե որ մարմինը ինչ պետք է անի նման պարագայում:
«Այն անձիք, ովքեր Հայաստանի տարածքը հատել են այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում, որ իրենց կյանքին ու ազատություններին վտանգ է սպառնում իրենց քաղաքացիության երկրում, մեր օրենսդրությամբ այդ անձիք անցնում են Հայաստանի հովանավորության ներքո, չեն վերադարձվում իրենց ծագման երկիր»,- նշեց նա:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի պատասխանատու Քեյթ Պոչապսկին լրագրողների հետ զրույցում գնահատելով «Շանթ-2015» զորավարժությունները, ասաց, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակը ողջունում է, որ զորավարժությունների շրջանակում ներառված է նաև փախստականների մեծ հոսքի սցենարը: Նա նաև ողջունեց այն հանգամանքը, որ, ըստ սցենարի, փախստականների խնդիրները լուծելու գործում ընդգրկված են հնարավորինս շատ գերատեսչություններ, կառույցներ: Ըստ նրա, էական է, որ փախստականների հոսքի ժամանակ ընդգրկված են լինում ոչ միայն պետական մարմիններ, այլ նաև միջազգային, հասարակական կազմակերպությունները:
«Զորավարժություններից հետո պետք է հանդիպել պատկան մարմինների հետ՝ քննարկելու, թե նման դեպքերում էլ ինչ կարելի է անել»,- ասաց Քեյթ Պոչապսկին:
Լուսանկարներն՝ այստեղ
Հիշեցնենք, որ սեպտմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Շանթ-2015». Հանրապետության հրապարակում տարհանում էին նախապատրաստում (տեսանյութ)
«Շանթ-2015». «Հայաստանում նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում» (տեսանյութ)
Նախագահը հրավիրել է կառավարության արտահերթ նիստ
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)
«Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ
ՀՀ-ում անցկացվող զորավարժություններն ու սահմանային լարվածությունն իրար հետ կապ չունեն. Մ. Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան