Առաջինից երրորդ դասարանի աշակերտների պայուսակը չպետք է լինի 2-2,5 կգ-ից ավելի.մասնագետ
Երեխաները` որպես աճող օրգանիզմ, շատ զգայուն են յուրաքանչյուր ծանրաբեռնվածության նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հադիպմանն ասաց Մուրացան Համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Արարատ Նազանյանը՝ անդրադառնալով, թե դպրոցահասակ երեխաները ոսկրային ու հենաշարժողական ինչպիսի խնդիրների առջև կարող են կանգնել ֆիզիկական ծարաբեռնվածության պատճառով:
«Աշակերտների համար պայուսակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն լինի երկու գոտինեով մեջքի հատվածում, թույլ չտալ, որ երեխան կրի միակողմանի կամ կամ միայն ձեռքով բռնելու համար նախատեսված պայուսակ»,-նշեց մասնագետը:
Նա ընդգծեց, որ առաջինից երրորդ դասարանի աշակերտների պայուսակը չպետք է կշռի 2-2,5 կգ-ից ավելի, իսկ մնացած բոլոր տարիքներում խորհորդ չի տրվում որ պայուսակի պարունակությունը լինի 5 կգ-ից ավելի:
Արարատ Նազանյանը հորդորեց անպայման ուշադրություն դարձնել աշակերտների կոշիկների ճիշտ ընտրությանը. «Շատ ծնողների թվում է, թե երեխաների մոտ կա հարթաթություն: Բոլոր երեխաները մինչև 3,5-4 տարեկան ունենում են հարթաթություն, դրանից հետո նոր միայն պետք է դիմել բժշկի: Հարթաթությունը փոքր տարիքում կարելի է ուղղել կոշիկների ճիշտ ընտրությամբ և ճիշտ ներդիրներով»:
Բանախոսը խորհուրդ տվեց կոշիկ ընտրելիս մեծ ուշադրություն դարձնել կոշիկի հետին պատին , որը պետք էլինի շատ ամուր և ունենա ներդիր՝ սուպինատոր:
Խոսելով դասասենյակների ճիշտ կահավորումից ու դասասեղան-աթոռ համադրությունից Մուրացան Համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավարն ասաց. «Նստելու համար պետք է լինի աթոռի և սեղանի ֆիզիոլոգիական համադրություն: Ձեռքերը արմունկները պետք է հորիզոնական դիրք ունենան սեղանի հետ: Ցանկալի կլինի, որ դպրոցական աթոռները լինեն փափուկ, որն իր ազդեցությունն է ունենում ոսկրամկանային համակարգի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան