Թանկացումները սկսվել են. «Ժողովուրդ»
Էլէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում սպասվող թանկացումներն արդեն սկսել են իրականություն դառնալ։ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք վստահեցնում են, որ Հայաստանում գործող որոշ գազալցակայաններում գազի գինը օգոստոսի 2-րդ կեսից սկսել է թանկանալ։ Մինչ այդ գազալիցքավորման կայանում գազի գինը եղել է 1 խմ-ը 170-ից 180 դրամ, դարձել է 190-ից 200 դրամ։
Թանկացումը գազալցակայանները պատճառաբանում են էլէներգիայի թանկացումով։ Ի դեպ, այն գազալցակայանները, որտեղ գազը դեռևս չի թանկացել, նույնպես պնդում են, որ թանկացումն անխուսափելի է։ Պարզապես այդ գազալցակայանները ժամանակից առաջ չեն ընկնում և սպասում են իրենց ծախսած էլէներգիայի հաշիվներին։ Դրանք ստանալուց հետո նոր պետք է որոշեն ինչպես վարվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան