Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղյակ չէ իր դեսպանատների գործունեությունից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որից երևում է, որ այն չի տիրապետում արտերկրում երկրի դեսպանատների գործունեությանը:
Ինչպես գրում է Haqqin.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Հոլանդիայում, Բելգիայում և Քաթարում Ադրբեջանի դեսպանատների կայքերը սեպտեմբերի 5-ին ենթարկվել են Հայաստանի ահաբեկչական կիբեր-հարձակումներին»: Ըստ աղբյուրի հարձակումից հետո այդ կայքերը սկսել են գործել:
Մինչդեռ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հաքերային երկու խմբեր տեղեկատվություն են տարածել, որ խափանել են ավելի մեծ թվով կայքերի աշխատանքը: Մասնավորապես, «Monte Melkonian Cyber Army»-ն հայտնել է Քաթարում, Թուրքիայում, Շվեյցարիայում և Արաբական Էմիրություններում Ադրբեջանի դեսպանատների, Ադրբեջանի ԱԳՆ միջազգային զարգացման գործակալության և Ադրբեջանական բանի թրեյնինգ կենտրոնի կայքերի, իսկ «Artsakh Cyber Army»-ն հայտնել է Հոլանդիայում Ադրբեջանի դեսպանատան կայքը խափանելու մասին:
Փաստորեն Էլմար Մամեդյարովի ղեկավարած կառույցը մինչ այժմ տեղյակ չէ Թուրքիայում և Բելգիայում դեսպանությունների և իր կառույցի ստորաբաժանումներից մեկի գործունեության մասին:
Նշված տեղեկությունների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ Սամվել Մարտիրոսյանի գրառումից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին