Հալեպի հայ ավետարանական «Փեթել» վարժարանը գործելու է անվճար
Սիրիայի հայ ավետարանական «Փեթել» վարժարանն այս տարի իր դռները բացելու է սեպտեմբերի 14-ին: Վարժարանի տնօրինությունը, նկատի առնելով Սիրիայում տիրող ընդհանուր իրավիճակը, որոշել է, որ այս տարի վարժարանում ուսումն անվճար է լինելու: Այս մասին գրում է arevelk.am-ը:
Հալեպի հայ ավետարանական վարժարանների կրթական հանձնախմբի պատասխանատու Արազ Մանսուրյանն ասել է, որ դպրոցի հետնամասը գտնվում է Մայսալուն շրջանում, որտեղ թեժ բախումներ են տեղի ունենում: Ըստ նրա, մտահոգիչ է, երբ իրավիճակը թեժանում է, բայց որոշել են շարունակել իրենց առաքելությունը, քանի որ որևէ պարագայում կյանքը կանգ չի առնում:
Ա. Մանսուրյանի խոսքով, աշակերտները դպրոց են գնալու իրենց ծնողների հետ, այդ դեպքում ծնողները կկրեն իրենց երեխաների անվտանգության պատասխանատվությունը:
Նա նաև ասել է, որ ուսուցիչներ կան, ովքեր մեկնել են երկրից, առաջիկա օրերին պետք է նոր ուսուցիչներ ընդունեն:
Հալեպի ավետարանական վարժարանների կրթական հանձնախմբի պատասխանատուն հայտնել է, որ նախորդ տարի ունեցել են 250 աշակերտ, չի բացառվում, որ այս տարի նրանց թիվը որոշակի ավելանա:
Նախորդող հրապարակումներ՝
Դեռևս հայտնի չէ, թե քանի աշակերտ կունենա Հալեպի Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան վարժարանը
Սիրիայի հայկական վարժարանները պատրաստվում են նոր ուսումնական տարվան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին