Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպելու են
Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ:
Ռիա նովոստիի հետ զրույցում ռուս փորձագետները կարծիք են հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական հարցը լինելու է երկու երկրների միջև էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցությունը: Բացի այդ, նրանց կարծիքով, կքննարկվի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի սահմանադրության բարեփոխումը, ըստ որի երկիրը կարող է անցնել կառավարման խորհրդարանական համակարգի:
ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները և ոգով, և ձևով հանդիսանալով դաշնակցային, իրականում բարդ ժամանակներ են ապրում, հաշվի առնելով ներքին գործոնները, նաև արտաքին ուժերի փորձերը որևէ կերպ բաժանել երկու պետությունները և որոշակի հասարակական շրջանակներում ստեղծել անբարյացկամության իրավիճակ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան