Բուխարեստի քաղաքապետը ձերբակալվել է՝ կաշառք վերցնելու կասկածանքով
Ռումինիայի հակակոռուպցիոն հանձնաժողովը կիրակի գիշերը ձերբակալել է Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուին՝ քաղաքային իշխանությունների հետ աշխատող ընկերություններից 25 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու կասկածանքով: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ, Ռումինիայի Ազգային անվտանգության ծառայության և Ժանդարմերիայի հատուկ խմբի կողմից խուզարկություններ են կատարվել մի քանի օբյեկտներում:
Հանձնաժողովի հայտարարության համաձայն, 2013-15 թվականներին ընկերությունները, որոնք պայմանագրով աշխատել են քաղաքային իշխանության հետ, ստիպված են եղել իրենց եկամտի 70 տոկոսը տալ բարձրաստիճան չինովնիկներին:
Միաժամանակ, կաշառքի 10 տոկոսը ստացել է հենց Օպերսկուն: Վերջինը ձերբակալվել է 24 ժամով, բայց դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ նրան 30 օրով կալանավորելու մասին:
Օպերսկուն 2008-ից Բուխարեստի քաղաքապետն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան