Գերմանիան 6 մլրդ եվրո կտրամադրի փախստականներին օգնելու համար
Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը համաձայնվել է 6 մլրդ եվրո տրամադրել ներգաղթյալներին օգնելու և փախստականների հոսքը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
Այդ գումարի կեսը գնալու է դաշնային բյուջե՝ նպաստներ ու հարկադրված տեղահանվածներին ապաստան կառուցելու համար: Եվս 3 մլրդ եվրո կստանան տարածքային իշխանությունները, որպեսզի հնարավորություն ունենան հաղթահարել փաստականների ռեկորդային հոսքը:
Նշենք, որ վերջին 2 օրում Գերմանիան ընդունել է ավելի քան 18 հազար փախստականի, և նրանց թիվը ժամ առ ժամ ավելանում է:
Նախորդիվ`
Հունգարիայից Ավստրիա միգրանտների հոսքը կարող է այսօր հասնել 10 հազարի
Ի՞նչ են անում ԵՄ երկրները փախստականներին օգնելու համար
Միգրացիոն ճգնաժամը ճեղքում է Եվրամիության միասնականությունը. Forbes