ՌԴ-ն հրաժարվել է մտնել ՕՊԵԿ
«Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը հայտարարել է այն մասին, որ ՕՊԵԿ-ի անդամներն ավելի վաղ Ռուսաստանին առաջարկել էին մտնել կազմակերպություն, սակայն ՌԴ-ն նախընտրում է մնալ որպես դիտորդ: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Նա ընդգծել է, որ ՕՊԵԿ-ի և ՌԴ միջև բանակցությունները բավականին դրական են, բերում են մտքերի փոխանակության: Սեչինի խոսքով, ՕՊԵԿ-ի երկրներում նավթ արդյունահանում են հիմնականում պետական ընկերությունները, իսկ ռուսաստանյան նավթային արդյունաբերությունը մասնավոր է:
Սեչինը նաև նշել է, որ կլիմայական առանձնահատկություններից ելնելով Ռուսաստանը չի կարող արագ կրճատել կամ ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: «Ռոսնեֆտ» ընկերության նախագահn ընդգծել է, որ այսօր ՕՊԵԿ-ի գործառությները՝ որպես շուկայի կարգավորողի, կորսված են:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանում նավթի արդյունանահանումը մոտ ապագայում կարող է հասնել 700 միլիոն տոննայի: