Օլիմպիական համերաշխություն հասկացությունն իզուր չէ
Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Եվրոպայում խորը ճգնաժամ է: Իրենց բնակավայրերը լքում, հեռանում են տեղացիները: Փախստականների համար լուրջ դերակատարում կունենա Միջազգային օլիմպիական կոմիտեում բացված հումանիտար օգնության հիմնադրամը: Այն կազմում է երկու միլիոն ԱՄՆ դոլար:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ օգնությունը կհատկացվի համապատասխան երկրների ազգային օլիմպիական կոմիտեներին: Ավելի շատ նպաստ կստանան ամենակարիքավորները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ճգնաժամ կոչվող բարդագույն խնդրին առաջին արձագանքողը, փաստորեն, եղավ բացարձակ մարզական միջազգային այդ կառույցը: Իզուր չէ օլիմպիական համերաշխություն հասկացությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են