«Մոդեռնից-պոստմոդեռն» ցուցահանդեսը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 11-ին բացվելու է «Մոդեռնից-պոստմոդեռ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպող «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոն կայքից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսին ներկայացված են լինելու այնպիսի հեղինակների աշխատանքներ, ինչպիսիք են՝ Երվանդ Քոչարը, Լևոն Թութունջյանը, Սալվադոր Դալին, Մինաս Ավետիսյանը, ժամանակակիցներից՝ Արա Ալեքյանը, Համլետ Հովսեփյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Աշոտ Հարությունյանը, Ներսես Մելիքյանը, Նարեկ Ավետիսյանը, Մերի Մունը, Գարիկ Կարապետյանը, Արման Համբարձումյանը, Հարություն Զուլումյանը, Նարինե Զոլյանը: Իրենց աշխատանքներով հանդես կգան Փարիզը նվաճած ճանաչված դիզայներներ Թառլոյան եղբայրները:
Էքսպոզիցիան բաժանված է 8 թեմաների՝
«Սկիզբ»՝ Երվանդ Քոչար, Լևոն Թութունջյան, Սալվադոր Դալի
«Ներկան»` Խաչատուր Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան, Արա Հայթայան և Աշոտ Հարությունյան
«Մեր հողը»՝ Համլետ Հովսեփյան
«Քաղաք»՝ Մերի Մուն
«Չսերտած դասեր»՝ Հարություն Զուլումյան, Նարինե Զոլյան
«Ադամը դրախտից»՝ Արա Ալեքյան, Ներսես Մելիքյան
«Եվաներ»՝ Թառլոյան եղբայրներ
«Մինասի աթոռը»՝ Մինաս Ավետիսյան, Նարեկ Ավետիսյան և Արման Համբարձումյան
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը ցուցահանդեսը կազմակերպում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա