Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման մրցույթին մասնակցում է 5 կազմակերպություն
Միջազգային 5 կազմակերպություններ կվիճարկեն, թե ով է իրականացնելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) շուրջ 27.47 կմ հատվածի շինաշխատանքները: Տրանսպորիտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դյդ մասին հայտարարվել է նկերությունների կողմից ներկայացված հայտերի բացման աշխատանքային նիստի ժամանակ:
Մրցույթին հրավեր ստանալու հետաքրքրություն ներկայացրած 14 միջազգային կազմակերպություններից սահմանված ժամկետում հայտ են ներկայացրել 5-ը, որոնցից երեքը չինական կազմակերպություններ են, մեկը իտալական համատեղ ձեռնարկություն է, մեկը՝ իսպանական կազմակերպություն։
Նիստի ընթացքում մասնակիցների և մրցութային հանձնաժողովի անդամների ներկայությամբ բացվել են ճանապարհահատվածի կառուցման համար ներկայացված տեխնիկական առաջարկների փաթեթները:
Որակավորման այս փուլը հաղթահարած ընկերությունների ներկայությամբ առաջիկայում կանցկացվի ևս մեկ նիստ, որի ընթացքում կբացվեն ֆինանսական առաջարկների փաթեթները:
«Ֆինանսական առաջարկները առանձին նիստով կբացվեն, կհրապարակվեն, կհաշվարկվեն։ Նվազագույն գին առաջարկած մասնակցի հետ կկնքվի աշխատանքների իրականացման պայմանագիր: Փորձում ենք սեղմ ժամկետներում կատարել գնահատման աշխատանքները, որպեսզի առնվազն հաջորդ տարվա գարնանից սկսվեն բուն շինարարական աշխատանքները»,- ասել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը։
Մինչ հայտերի ընդունումը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթին հետաքրքրություն ներկայացրած կազմակերպությունները հանդիպում-քննարկումներ են ունեցել մասնագետների հետ, ինչպես նաև ճանաչողական այց կատարել կառուցվող ճանապարհահատված:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին