Բեռնատար վերելակի ընկնելու հետևանքով տուժել է երկու մարդ
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել Երևանում բեռնատար վերելակի ընկնելու դեպքի մասին: Ըստ աղբյուրի, սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Արամ-Շին» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի ճոպանը պոկվել է և խցիկը մոտ 60 մ ընկել է ձորը. խցիկում են գտնվել 60-ամյա Պ. Ս.-ը և 46-ամյա Ս. Ղ.-ը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Ս.-ը ինքնուրույն դուրս է եկել ձորից, իսկ ժամը 11.18-ին հրշեջ-փրկարարները և փրկարարները ձորից դուրս են բերել Ս. Ղ.-ին: Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նախորդող հրապարակում`
Երևանում բեռնատար վերելակը 60մ ընկել է ձորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան