Հռոմի Պապը կաթոլիկ համայնքներին կոչ է արել ապաստան տալ փախստականներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Եվրոպայի բոլոր կաթոլիկ եկեղեցիներին հյուրընկալել գոնե մեկ փախստական ընտանիք: Միաժամանակ պապն ընդգծել է, որ Վատիկանը օրինակ կծառայի բոլորին: Պոնտիֆիկոսն ասել է, որ յուրաքանչյուր կրոնական համայնք, վանք, ապաստարան պետք է ընդունի փախստական ընտանիքի: Այս մասին գրում Բի-Բի-Սի-ն:
Կապված Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներից փախստականների հոսքի կտրուկ ավելացման հետ, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամ է առաջացել: Այս տարի արդեն ԵՄ երկրներ են եկել հարյուր հազարավոր փախստականներ: Միայն շաբաթ օրը Մյունխենի կայարան է եկել շուրջ 7 հազար մարդ: Հունաստանով, Մակեդոնիայով ու Սերբիայով Հունգարիայի հարավային սահման են գալիս ներգաղթյալների նոր զանգվածներ: