Սերժ Սարգսյանը սահմանի լարվածության մասին մանրամասն կխոսի Դուշամբեում
ՀՀ նախագահը շփման գծի լարվածության մասին կխոսի Դուշամբեում` ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնել է Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
«Վլադիմիր Վլադիմիրի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»,-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը:
Նախորդող հրապարակում`
Կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները