«Radio Vaticana». Հռոմի Պապը պատարագի ժամանակ հիշատակել է հայերի հալածանքների մասին
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սեպտեմբերի 7-ի առավոտյան Սանտա Մարթա նստավայրի տաճարում պատարագ է մատուցել, որին մասնակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ դարի պատրիարք եպիսկոպոս Գրիգոր Պետրոս Ի-ն: Հաղորդում է «Radio Vaticana»-ն:
Ինչպես նշվում է` Հռոմի պապն իր քարոզում հիշատակել է հայերի կողմից քիրստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունելու և քրիստոնյա ազգ լինելու պատճառով հալածանքների ենթարկվելու մասին:
«Հայերն առաջին ժողովուրդն են, որ ընդունեցին քրիստոնեությունը: Նրանք հալածվեցին սոսկ քրիստոնյա լինելու համար: Այսօր լուրերում կարդում ենք որոշ ահաբեկչական կառույցների կողմից քրիստոնյաների դեմ իրականացվող արհավիրքների մասին: Հիշենք Եգիպտոսի մարտիրոսներին, ովքեր խողխողվեցին Լիբիայի ափերին` մինչ կկարողանային Հիսուսի անունը տալ»,- պատարագի իր քարոզում նշել է Ֆրանցիսկոս պապը:
Իր հերթին Հայոց պատրիարքը քարոզում ընթերցել է Սուրբ Ավետարանի այն հատվածը, որտեղ պատմվում է Հիսուս Քրիստոսի հրաշագործության մասին:
Աղբյուրի փոխանցմամբ` վերջում Հռոմի պապը ևս մեկ անգամ դիմել է հայ եկեղեցականներին ` նշելով, որ ինքն ուզում է հիշել բոլոր այն հայ սրբերին, ովքեր անապատներում մահացան սովից, ցրտից ու խոշտանգումներից, որովհետև քրիստոնյաներ էին: