Ռուսաստանն ուսումնասիրում է ՀԱԷԿ-ի շինարարությանը մասնակցության հնարավորությունը
Ռուսաստանն ուսումնասիրում է Հայկական Ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի շինարարությանը մասնակցության հնարավորությունը: Այս մասին «РИА Новости» գործակալության հաղորդմամբ հայտնի է դարձել այսօր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունն ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունեց՝ կապված նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձգման հետ: «Ռոսատոմ»-ը հայ մասնագետների հետ աշխատելու է մինչև 2026 թվականը էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի իրականացման շուրջ:
ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում աջակցությունից բացի, ռուսական կողմն դիտարկում է նոր էներգաբլոկի կառուցմանը մասնակցություն ունենալու հնարավորությունը:
2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու հարցում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին: Այս տարվա փետրվարին Մոսկվայում համաձայնագիր ստորագրվեց՝ այդ աշխատանքները ֆինանսավորելու համար Հայաստանի կառավարությանը վարկ տրամադրելու մասին: Համաձայնագրի շրջանում Ռուսաստանը ՌԴ-ն Հայաստանին 270 մլն դոլարի վարկ կտրամադրի, ևս 30 մլն դոլար էլ՝ դրամաշնորհի տեսքով:
Նախորդող հրապարակումներ`
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին` Պերմյակովի գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար
Սերժ Սարգսյանը սահմանի լարվածության մասին մանրամասն կխոսի Դուշամբեում
Կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան