Գ. Ստերլիգովը չի բացառել կրկին Արցախ վերադառնալու հնարավորությունը
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը մտադրություն չունի խզել կապերն Արցախի Հանրապետության հետ և նախատեսում է պարբերաբար վերադառնալ այնտեղ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Այն, որ մենք վերադարձել ենք հայրենիք, չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղ չենք վերադառնալու: Կարելի է ասել՝ մեզ համար այն հարազատ տուն է դարձել»,-նշել է ռուս գործարարը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս նաև հավելել է, որ Արցախում ոչ մեծ տնտեսություն է ձեռք բերել, որը վարելու է տեղի ծանոթ բնակիչներից մեկը:
«Այս պահին մենք ունենք փոքր տնտեսություն՝ մեր ալրաղացը, որտեղ ալյուր ենք աղում։ Բացի այդ, մենք այնտեղ գործընկեր ունենք՝ տեղացի երիտասարդ»,- ասել է Ստերլիգովը:
Նախորդ շաբաթ Ստերլիգովը ընտանիքի հետ միասին Արցախի Հանրապետությունից վերադարձել էր Ռուսաստան: Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Ստերլիգովը հարցաքննվել էր ռուս իրավապահների կողմից: Ավելի ուշ նաև հերքվել էին լուրերն այն մասին, որ Ստերլիգովին ձերբակալել են օդանավակայանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում