Ի՞նչ են անում ԵՄ երկրները փախստականներին օգնելու համար

Միգրանտների զանգվածային ներհոսքը դեպի Եվրոպա հանգեցրել է ամենամեծ միգրացիոն ճգնաժամի, որ տեսել էր Եվրոպան 1945թ-ից ի վեր։ Այս ճգնաժամն անգամ կասկածներ է առաջացնում բաց սահմանների վերաբերյալ և լարվածություն՝ ԵՄ երկրների միջև, ովքեր ստիպված են կիսել միգրացիոն բեռը։

Միջերկրական ծովով կամ արևմտյան Բալկաններով դեպի Եվրոպա եկող և այստեղ ավելի լավ կյանքի հույս ունեցող միգրանտների մեծ մասը սիրիացիներ են, ովքեր փախչում են քաղաքացիական պատերազմից, սակայն մեծ է նաև միգրանտների թիվը Էրիտրեայից, Աֆղանստանից, Իրաքից, ինչպես նաև Կոսովոյից և Նիգերիայից։

ՄԱԿ-ի տվյալներով, տարվա սկզբից Եվրամիության սահմանները հատել են ավելի քան 366,402 փախստականներ։ Միայն նախորդ ամիս Եվրոպա են հասել 107,5 հազար անօրինական ներգաղթյալներ։ Եվրամիության երկրների մոտեցումները միգրանտների ապաստանի հարցում բավական տարբեր են։


Ավստրիան, ով արդեն ընդունել է ավելի քան 12,000 փախստականներ, ասում է, որ այսպես շարունակվել այլևս չի կարող։ Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն ասում է, որ Ավստրիան ցանկանում է տեսնել փախստականների թվի աստիճանական նվազում։

«Մենք մշտապես ասել ենք, որ սա արտակարգ իրավիճակ է, որը մենք պետք է կարգավորենք արագ և մարդասիրաբար։ Մենք օգնել ենք ավելի քան 12,000 մարդու սուր իրավիճակում, սակայն մենք պետք է քայլ առ քայլ հետ գնանք արտակարգ իրավիճակից դեպի նորմալ վիճակի, որը մարդկային է և համապատասխանում է օրենքներին»,-ասել է Ավստրիայի կանցլերը։

Հունգարիայի հետ Ավստրիայի սահմանը շարունակում է բաց մնալ պոտենցիալ փախստականների համար։ Չնայած Ավստրիայի կառավարության ցանկությանը՝ սահմանափակել միգրանտների հոսքը՝ ավստրիացիների կողմից միգրանտները մեծ աջակցություն են ստանում։ Քաղաքացիներն անգամ ուտելիք և ջուր էին բերել Վիեննայի երկաթուղային կայարան՝ ողջունելու բազմաթիվ միգրանտների։

Ավստրիա ժամանակ միգրանտների մեծ մասը, սակայն, մտադիր է շարունակել դեպի Եվրոպա իրենց ճանապարհը։ Ինչպես հայտնել էր Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը, շաբաթավերջին Վիեննա ժամանած հազարավոր փախստականներից միայն տասնյակներն են դիմել ապաստանի հայցով։

Գերմանիան ամենագրավիչ երկիրն է միգրանտների համար
Միգրանտների համար ամենագրավիչ երկիրը Եվրոպայում Գերմանիան է՝ իր առողջ տնտեսությամբ, ուժեղ ժողովրդավարությամբ և փախստականներին ընդունելու երկար պատմությամբ։ Սակայն Գերմանիան ևս չի կարող ընդունել փախստականներին այս տեմպերով։

Գերմանիայն կոչ է անում Եվրամիության բոլոր երկրներին՝ աշխատել միասին և կիսել պատասխանատվությունը. «Միայն այս դեպքում Գերմանիան կշարունակի օգնել մեծ թվով ապաստան հայցողների»։

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շաբաթ օրը եվրոպացի գործընկերներին ասել է, որ Իրաքից, Սիրիայից և Աֆղանստանից փախստականների ընդունումը առաջիկա օրերին չպետք է դառնա պրակտիկա։

Գերմանիայի կառավարությունն ասել է, որ կընդունի փախստականների 800 հազար ապաստանի հայցադիմումներ։ Կատարված հարցման արդյունքները փաստում են, որ գերմանացիների 88 տոկոսը պատրաստ է հագուստ կամ գումար նվիրաբերել փախստականերին, 67 տոկոսը պատրաստ է կամավոր օգնել նրանց։

Կիրակի օրը Մյունխեն են ժամանել 5000 միգրանտներ, շաբաթ օրը հարավային Գերմանիա են ժամանել մոտ 8000 միգրանտներ։ Այսօր սպասվում է, որ Գերմանիա կժամանեն ևս 11,000 միգրանտներ։

Ժամանումից հետո միգրանտներին գրանցում են, վերցնում մատնահետքերը և տեղափոխում ժամանակավոր կացարաններ, ինչպիսիք են համալսարաների հանրակացարանները, նույնիսկ բեռնափոխադրման համար նախատեսված վագոններ, որոնք վերածում են կացարանների։

Հունգարիայի վերաբերմունքը միգրանտներին անընդունելի է
Միգրանտների մի մասը դեպի Եվրոպա են հասնում Հունաստանից՝ անցնելով դեպի Մակեդոնիա, Սերբիա, Հունգարիա և վերջապես Ավստրիա։ Այս երկրներից Հունգարիայում է, որ փախստականներն արժանացել են վատագույն վերաբերմուքի։ Հունգարիայում փախստականներին ավտոբուսներով տեղափոխում են տարանցման 2 ճամբարներ, որտեղ ուղղակի անմարդկային պայմաններ են։

Amnesty International-ի ներկայացուցիչը հայտնել է, որ այնտեղ գերծանրաբեռնված է, չկան զուգարաններ, սանիտարական հարմարություններ և առկա է ոստիկանության բանավոր չարաշահումները։ Հունգարիայի աջակողմյան կառավարությունը միգրանտների հոսքը կասեցնելու համար փշալարերով պատ է կառուցում Սերբիայի հետ 160կմ երկարություն ունեցող սահմանին։
Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ երկրները պետք է պաշտպանեն իրենց սահմանները փախստականների ներհոսքից։ Վարչապետի խոսքերով, պետք է խստորեն հետևել Եվրամիության ներգաղթի օրենքներին միգրանտների գրանցման ժամանակ, ովքեր ժամանում են Բուդապեշտ գնացքներով։

Ֆրանսիան պատրաստ է կիսել միգրանտներին
Ֆրանսիան ևս պատրաստվում է Գերմաիայի հետ հավասարաչափ կիսել միգրանտների բեռը։ Այս 2 երկրները պաշտպանում են փախստականների պարտադիր քվոտայի որոշումը, որ ԵՄ յուրաքանչյուր երկիր պետք է ընդունի։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, նախատեսվում է, որ չորեքշաբթի կհայտարարի Հունաստանից, Իտալիայից և Հունգարիայից 120,000 ապաստան հայցողների բաշխման նոր ծրագիրը։ Այս 3 երկրները Եվրամիություն՝ փախստականների մուտքի առաջին կետերն են։ Ըստ արտահոսք եղած Յունկերի պլանի փաստաթղթի, Ֆրանսիան և Գերմանիան կընդունեն ամենամեծ թվով փախստականներին՝ համապատասխանաբար 24,031 և 31,443։ Ոչ մի թիվ չի նշվում Մեծ Բրիտանիայի համար, որը հրաժարվեց մասնակցել ամռանը 40 հազար փախստականների տեղաբաշխմանը։

Մեծ Բրիտանիան խուսափում է փախստականներ ընդունելուց
Նախորդ շաբաթ Բրիտանիայի վարչապես Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ պատրաստ են ընդունել սիրիացի հազարավոր փախստականների և մեծացնել Սիրիայի զարգացմանը համար տրվող օգնության չափը։ Սակայն Քեմերոնի ծրագիրը քննադատության արժանացավ, քանի որ վարչապետի հայտարարությունը, ինչպես նշել էր բրիտանացի ձախակենտրոն պատգամավոր, Կլոդ Մորաեսը, նշանակում է, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցելու 120,000 փախստականների բաշխմանը։

Աննա Մկրտչյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}