ՎՏԲ-Հայաստան Բանկը միջոցառում էր կազմակերպել առաջին դասարանցիների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց իր աշխատակիցների երեխաներին, ովքեր այս տարի առաջին դասարան գնացին, և նրանց համար կազմակերպեց տոնական միջոցառում «Good Time» զվարճանքի կենտրոնում: Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բանկի աշխատակիցների ավելի քան 30 երեխաներ Երևանից և Հայաստանի տարբեր քաղաքներից (Արարատ, Մասիս, Հրազդան, Չարենցավան, Դիլիջան, Վանաձոր, Եղեգնաձոր) ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացրին զվարճանքի կենտրոնում, որտեղ ամբողջությամբ իրենց տնօրինմանն էին հանձնվել խաղասրահները և ատրակցիոնները: Երեխաները ստացան բազում դրական լիցքեր` ծաղրածուների հետ շփվելիս, պարային և խաղային մրցույթներին մասնակցելիս: Հյուրերի համար բեմադրվել էր ակրոբատների մասնակցությամբ շոու-ծրագիր:
ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևն ասել է. «ՎՏԲ-Հայսատան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում իր անձնակազմին, այդ թվում նաև` իր աշխատակիցների երեխաներին: Բանկը մի քանի տարի է կազմակերպում է տոնական միջոցառումներ երեխաների համար: Մենք ուրախ ենք, որ կարողացանք այսօր կազմակերպել ուրախ տոնակատարություն և շնորհավորել առաջին դասարանցիներին նոր ուսումնական տարվա առթիվ: Մաղթում եմ բոլոր աշակերտներին ուսման մեջ բարձր ձեռքբերումներ, դպրոցական կյանքի հետաքրքիր և վառ օրեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները