«Ժիրայր Շահրիմանյան՝ կամերային ստեղծագործություններ»-ը հնչելու է ԳԱԿ-ում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում դասական երաժշտության համերգաշարի շրջանակում կայանալու է «Ժիրայր Շահրիմանյան՝ կամերային ստեղծագործություններ» խորագրով համերգ: Այս մասին Panorama.am-ին հայտնում են արվեստի կենտրոնից:
Համերգի ընթացքում ելույթ է ունենալու ջութակահար, մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Գոհար Պապոյանը, թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Կոսեմյանը, դաշնակահար, միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցույթների դափնեկիր Ժիրայր Շահրիմանյանը:
Համերգը կայանալու է սեպտեմբերի 16-ին:
Կոմպոզիտոր, դաշնամուր Ժիրայր Շահրիմանյան ծնվել է Երևանում: Սովորել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` պրոֆեսոր Մ. Իսրայելյանի դասարանում: Միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Ստեղծագործում է սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ժանրերում: Ավելի քան 50 ստեղծագործությունների հեղինակ է, որոնք հնչում են ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հոլանդիայում և այլուր: Ստեղծագործությունները հրատարակվում են Հոլանդիայում, Իտալիայում Հայաստանում, ԱՄՆ-ում, մասնավորապես «Amalgam Publishing» հրատարակչությունում, որի մշտական անդամ է 2014-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա