Պուտինի խորհրդականը առաջարկում է սահմանափակել արտարժույթի գնումը և սառեցնել գները
ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը պատրաստել է զեկույց՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին դիմակայելու վերաբերյալ: Միջոցառումների շարքում Գլազևը առաջարկում է սահմանափակել իրավաբանական անձանց կողմից արտարժույթի գնումը և մի շարք ապրանքների գների սառեցումը: Այս մասին հայտնում է РБК գործակալությունը:
Գլազևի զեկույցը ներկայացվելու է սեպտեմբերի 15-ին ՌԴ Ազգային անվտանգության խորհրդում սոցիալական և տնտեսական ոլորտներին վեաբերվող միջգերատեսչական ժողովում:
Գլազևի պնդմամբ՝ գների կայունացման համար անհրաժեշտ է ժամանակավորապես սառեցնել ամենօրյա օգտագործման մի շարք ապրանքների գները:
Նախագահի խորհրդականը նաև առաջարկում է բացառել ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների՝ օտարեկրացիներին անցնելու հնարավորությունը. նման ընկերությունների սնանկացումից հետո դրանց հիմքի վրա Գլազևը ցանկանում է ստեղծել «ազգային ձեռնարկություններ»:
Գլազևի պլանը նախատեսում է նախագահի գլխավորությամբ ստեղծել ռազմավարական պլանավորման պետական հանձնաժողով, որին պետք է հաշվետու լինի կառավարությունը, ինչպես նաև գիտատեխնիկական զարգացման հանձնաժողովը:
Նշենք, որ նախորդ շաբաթ Գլազևը քննադատությամբ էր հանդես եկել Կենտրոնական բանկի հասցեին՝ շեշտելով, որ բազային տոկոսադրույքի ավելացման պատճառով ներդրողները դադարեցրել են ներդնել տնտեսության իրական հատվածում և զբաղվում են արժութային սպեկուլյացիայով:
Նախորդիվ`
Հովիկ Աբրահամյանը կոչ է արել ԵԱՏՄ երկրների միջև առևտուրն իրականացնել ռուբլիով