«Առաջարկ չեմ ստացել». Արմեն Ամիրյանը՝ Մշակույթի նախարարի պաշտոնին նշանակվելու մասին. ՀԺ
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է առաջիկայում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում իր նշանակման հավանականության մասին տեղեկությունները:
«Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև որևէ առաջարկ չեմ ստացել: Այս պահի դրությամբ չեմ կարող որևէ կերպ հերքել կամ հաստատել, որովհետև պարզապես չկա նման առաջարկ»,- ասել է Արմեն Ամիրյանը:
«Չնայած «եթե»-ներով խոսելը հաճախ ճիշտ չի լինում, ամեն դեպքում նրանից հետաքրքրվեցինք, թե եթե մշակույթի նախարարի պաշտոնում աշխատելու առաջարկ ստանա, կընդունի՞, թե կմերժի»: «Գիտեք, այս պարագայում առավել ևս ճիշտ չէ «եթե»-ով խոսելը»,- պատասխանել է նա:
Թերթը գրել է, որ նախորդ ամսվա ընթացքում մամուլը հեղեղված էր լուրերով, թե ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շուտով պաշտոնանկ է արվելու և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը Այս ընթացքում լրատվամիջոցներին չէր հաջողվել Ամիրյանից մեկնաբանություն ստանալ, քանի որ նա արձակուրդում էր, իսկ հեռախոսն` անհասանելի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան