Ճապոնիայում հայտնվել է տատիկների երաժշտական խումբ (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայում 33 մեծահասակ կանանցից կազմված երաժշտական խումբը, որտեղ տատիկների միջին տարիքը կազմում է 84 տարեկան, հասցրել է երկրպագուների բանակ հավաքել: Տատիկների առաջին տեսահոլովակը «Եկեք պարենք» անունով շատ արագ հիթ շքերթների առաջնային տեղերն է զբաղեցրել` ուրախացնելով Տոկիոյի և Օսակիի բնակիչներին:
«Մեծահասակ կանանց խումբը կոչվում է KBG84: Երաժշտական խմբի ամենատարեց անդամը 97 տարեկան է` Խարու Յամաշիրոն: Այժմ տատիկները պատրաստվում են մասնակցել տարբեր երաժշտական մրցույթներում»,- գրում է Drunov.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա