Այսօր լրագրողների համերաշխության օրն է
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: «Կալենդ.ռու»-ի փոխանցմամբ, տոնը սահմանվել է 1958-ին Բուխարեստում՝ Լրագրողների միջազգային կազմակերպությունների 4-րդ համաժողովում:
Այս օրը բոլոր երկրների լրագրողները և պարբերականները պետք է աշխարհին ցուցադրեն իրենց միասնությունը՝ հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում:
1943 թվականի հենց այս օրը Գերմանիայում մահապատժի ենթարկեց չեխ լրագրող, գրող-հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: 1941-ին նա դարձել էր Կոմունիստական կուսակցության անդամ:
1942 թ.-ի ապրիլի 24-ին նա ու ազատագրական շարժման ևս 6 անդամ ձերբակալվում են գեստապոյի կողմից:
Յուլիուս Ֆուչիկն աշխարհում հայտնի դարձավ «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցին» գրքով: Այն գրել է փարիզյան բանտում:
Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է 70 լեզվով, իսկ 1958 թվականից Յուլիուս Ֆուչիկի մահվան օրը՝ սեպտեմբերի 8-ը, նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են